National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով

Նոյեմբերի 22-ի երեկոյան ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետությունների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 30 հարց: Նիստի սկզբում նախագահող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ շնորհավորելով նրան` ուրախությամբ նշեց, որ պարոն Աբրահամյանը վերընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Տիկին Մատվիենկոն բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի գործունեությունը Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում եւ իր ու ներկաների անունից հաջողություններ մաղթեց նրան պաշտոնավարության ընթացքում:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի օրակարգային հարցերից էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի եւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Նիստում Վալենտինա Մատվիենկոն միաձայն ընտրվեց ԱՊՀ ՄԽՎ  նախագահ: Ընտրվեցին նաեւ ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նախագահները: Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաեւ Բելառուսում եւ Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգին ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից միջազգային դիտորդների մասնակցության մասին, ինչպես նաեւ ԱՊՀ երիտասարդական խորհրդարանական վեհաժողովին վերաբերող հարցեր:

Նիստի վերջում Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով` միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար: ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով պարգեւատրվեց նաեւ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am